Լուրեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, ապաքինվել է ևս 81 մարդ

Մայիսի 25-ին հաստատվել է 452 նոր դեպք, առողջացել են 81-ը:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 7113

Բուժվողներ՝ 3842

Առողջացածներ՝ 3145

Մահվան ելքեր՝ 87

Ընդհանուր թեստեր՝ 51 594:

Ցուցադրել ավելի
Back to top button