ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ճեծազրույցով է հանդես եկել ուղիղ եթերում։
«Ըստ էության կարելի է ասել, որ գործ ունենք կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի հետ»,- հայտարարել է Փաշինյանը։
Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին.
«Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում:
«Մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատորական մեթոդներ կիրառել, որովհետև մենք ամբողջությունն ենք մեր քաղաքացիների»,- ասել է Փաշինյանը:
Ճեպազրույցին ներկա են գտնվել նաեւ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։