Լուրեր

Սարդարապատի հուշահամալիրն այսօր փակ կլինի

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, փակ են լինելու դեպի Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարան տանող հետիոտների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները: Այս մասին հիշեցնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա միայն արարողակարգային միջոցառում` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Իսկ երեկոյան նախատեսվում է տոնական հրավառություն։

Ոստիկանները ողջ օրվա ընթացքում կհսկեն տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան և կուտակումներ տեղի չունենան:

https://www.facebook.com/marz.armavir/posts/2382894238674790
Ցուցադրել ավելի
Back to top button