Մայիսի 29-ին հաստատվել է 460 նոր դեպք, առողջացել են 10-ը: Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 8676
Բուժվողներ՝ 5214
Առողջացածներ՝ 3297
Մահվան ելքեր՝ 120
Ընդհանուր թեստեր՝ 56 042: