Հունիսի 1-ը նշելու ավանդույթը հաստատվել է 1949 թվականին Փարիզում «Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի» կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Հայաստանը «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան» վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996 թվականին ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքը» ։
Այս տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և քաղաքամայր Երևանում։