Էնցիկլոմեդիա

Երեխաների իրավունքները մեդիայում

Երեխաները մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, կամ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Դեռահասներին հուզող խնդիրները մեդիայում հաճախ են մնում լսուսանցքից դուրս, լրատվամիջոցներում հայտնվելիս էլ հաճախ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումներով են հայտնվում։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը մեդիայում երեխաների իրավունքների և նրանց առնչվող խնդիրների լուսաբանման մասին է։ Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք նրանց ձայնը լսելի է, և ինչ իրավունքներ ունեն երեխաներն ու ծնողները, երբ խոսքը մեդիայում նրանց վերաբերող հրապարակումների մասին է։ 

Էպիզոդում իրենց անհանգստացնող հարցերի և մեդիայում իրենց ներկայացվածության մասին պատմում են մի շարք դպրոցականներ, իսկ երեխաներին առնչվող խնդիրների գրագետ լուսաբանման մասին զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։ 

Օգտակար հղումներ՝
Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը․ ՄԻՊ ձեռնարկ
«Լսե՛ք լսելու մասին» փոդքասթը :

Ցուցադրել ավելի
Back to top button