ՀՀ վարչապետը քաղաքացիներին խնդրում է շարունակել հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել ֆեյսբուքյան էջերում։
«Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։
Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունն ապահովելու համար։
Օրական 500-ը դարձնենք օրական 5։ Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,- գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։