Էնցիկլոմեդիա

Առցանց ծանոթություններ

Երեխանների ներկայությունը սոցիալական ցանցերում և համացանցում հասկայական աճ գրանցեց, երբ, համավարակի տարածմամբ պայմանավորված, կրթությունը դարձավ հեռավար։ Դեռահասներից շատերը, սակայն, սոցցանցերը  օգտագործում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև նոր ծանոթություններ հաստատելու համար։ Անծանոթ միջավայրում երեխաները հեշտությամբ կարող են ծանոթանալ մարդկանց հետ, որանց իրական կյանքում չեն ճանաչում։ Խաղեր խաղալուց և անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելուց բացի նրանք կարող են առցանց ծանոթություններ փնտրել ու գտնել՝ հաճախ անգամ առանց պատկերացնելու դրա հետևանքները։ 

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում «Հայաստանի մանուկներ» հիմանդրամի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանի հետ զրուցել ենք, թե ինչպես բացատրել երեխաներին համացանցանցում ծանոթությունների ու շփումների վտանգները, ինչպես կանխել դրանք և ինչ անել, երբ անցանկալի շփումն անհետևանք չի մնացել երեխայի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button