Մարտ ամսին սահմանված արտակարգ իրավիճակի ժամանակ երևանյան փողոցները մեքենաներից դատարկվեցին մոտ 40-60 տոկոսով։ Ազատ տարածությունը երթևեկելու համար բավական էր։ Թվում էր՝ այս պայմաններում վթարները քիչ կլինեն, ինչպես նաև՝ զոհերը։
Բայց, կարանտինային ժամանակահատվածում երևանյան փողոցներում շատ էին արագություն գերազանցելու դեպքերը, ինչի պատճառով տեղի են ունեցել մահվան ելքով ինքնավթարներ։