Լուրեր

Հայաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:  

«Բավականին մեծ է հավանականությունը, և, այո, կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- ասաց վարչապետը:

Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին, 17.00-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button