Լուրեր

Երեխաներին ցանկալի դպրոցում գրանցելու համար ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթղթեր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:

Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158405911368501
Ցուցադրել ավելի
Back to top button