Լուրեր

Մեր բալիկներն ամենապարտաճանաչ քաղաքացիներն են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, հետևյալ գրառմամբ՝ «Մեր բալիկները ամենապարտաճանաչ քաղաքացիներն են։ Աստված պահապան»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/244217456873924/

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները: Պարբերաբար ախտահանվում են խմբասենյակները, սանհանգույցները, բակերում տեղադրված զրուցատաղավարներն ու խաղերը: Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Բույժքույրերն ու դաստիարակները նախ ջերմաչափում են երեխաներին, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո միայն ուղեկցում են ներս: 

Խմբասենյակներում և ննջասենյակներում պահպանվում է 1.5 մ հեռավորություն: Մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կրում են դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերը հաճախ ախտահանում են: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:

Ցուցադրել ավելի
Back to top button