Լուրեր

Ղափամայի բաղադրատոմսով Հայաստանը միացել է «Տուրիզմը և խոհանոցը» նախաձեռնությանը

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO)  «Ճամփորդիր վաղը» արշավի շրջանակներում մեկնարկել է «Տուրիզմը և խոհանոցը» նախաձեռնությունը՝ միավորելով աշխարհի տարբեր ազգերի ավանդույթներն ու մշակույթը:

Հայաստանը նույնպես միացել է նախաձեռնությանը՝ աշխարհին ներկայացնելով ավանդական Ղափամայի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը։ Տեսանյութը համեմված է նաև հայակական «համով, հոտով» երգ ու երաժշտությամբ։

«Շնորհակալ ենք շեֆ-խոհարարներ տաղանդավոր երաժիշտ Sevana Tchakerian և իր մայրիկին մեկուսացման օրերի ընթացքում տեսանյութը պատրաստելու և մեզ տրամադրելու համար»,- նշված է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button