Լուրեր

Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում:

«Շողակաթ» հեռուստաընկերության եթերով նաև ֆեյսբուքյան էջում:

????????????????????????????????????
Ցուցադրել ավելի
Back to top button