Լուրեր
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 723 նոր դեպք, ապաքինվել է 442 մարդ

Հունիսի 13-ին հաստատվել է 723 նոր դեպք, առողջացել են 442-ը: Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 16004
Բուժվողներ՝ 9568
Առողջացածներ՝ 6081
Մահվան ելքեր՝ 264
Ընդհանուր թեստեր՝ 80130: