Լուրեր

Կհիմնանորոգվի Ճոճկանի մանկապարտեզի շենքը

Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի փոքրիկները շատ շուտով իրենց հագեցած առօրյան կկարողանան անցկացնել գեղեցիկ վերանորոգված մանկապարտեզում: Համայնքի ղեկավարի վստահեցմամբ, վերնորոգման ավարտից հետո երեխաների թիվը 80-ից կհասնի 110-ի, ինչն իհարկե ուրախալի հանգամանք է:

Ախթալա համայնքի «Ճոճկան բնակավայրի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 45.730.330 դրամ, որից 18.292.13 դրամը` համայնքային ներդրում:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շենքի 1-ին հարկի մասնակի նորոգում, տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=768222700616443&id=244085213030197
Ցուցադրել ավելի
Back to top button