Անահիտ, հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։ Նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով և նվիրված է գրողի ծննդյան 175-ամյակին։
Պատմություն է երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը՝ համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։