Լուրեր

Դիմակ կրելը՝ համավարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոց

Աշխարհը սկսում է դուրս գալ կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունից, սակայն շատ երկրներներում դեպքերի թիվը շարունակում է աճել:

Կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, և ըստ նոր ոսւումնասիրության՝ դիմակ կրելը վարակի փոխանցումը  կանխելու լավագույն միջոցն է:

Տեխասի և Կալիֆոռնիայի հինգ համալսարաններ ներկայացնող հետազոտողների խումբը համեմատել է Covid-19 վարակի տարածման միտումներն Իտալիայում և Նյու Յորքում դիմակ կրելը պարտադիր դառնալուց առաջ և հետո:

Երկու վայրում էլ վարակի տարածման կորը հնարավոր է եղել հարթեցնել միայն դիմակ կրելու պահանջը պարտադիր դարձնելուց հետո՝ ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետազոտողները հաշվարկել են, որ դիմակ կրելու արդյունքում ապրիլի 6-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է վարակման ավելի քան 78,000 դեպք Իտալիայում և 66,000 դեպք՝ Նյու Յորքում ապրիլի 17-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում:

«Հանրային վայրերում դիմակ կրելը վարակի՝ մարդուց-մարդուն փոխանցմումը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է, և այս ոչ ծախսատար միջոցը՝ սոցիալական հեռավորության պահպանման, կարանտինի, կոնտկտավորների հայտնաբերման հետ մեկտեղ ամենահավանական տարբերակն է՝ կանխելու COVID-19 համավարակը նախքան պատվաստանյութի ստեղծումը», — գրել են ուսումնասիրության հեղինակները:

Հետազոտությունում նշվում է, որ ի տարբերություն Չինաստանի՝ համավարակի բռնկման սկզբնական փուլում դիմակներ կրելն այնքան էլ ընդունված չէր արևմուտքում: Սակայն, ըստ գիտնականների՝ ապացույցները մատնանշում են, որ դիմակներն օգնում են դանդաղեցնել վարակի տարածման տեմպը:

Proceedings of the National Academy of Sciences-ը ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի պաշտոնական ամսագիրն է, որը հրատարակվում է 1915 թ.-ից:  Ամսագրում տպագրվում են բնօրինակ ուսումնասիրություններ,  գիտական ակնարկներ, մեկնաբանություններ և նամակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button