Լուրեր

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Երևանի կենդանաբանական այգում հունիսի 15-ին ծնվել է եվրոպական եղջերուներից 3-րդը՝ Ալիսան։ Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ 2020 թվականին արդեն ծնվել է 4 եղնիկ՝ 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։

«Մուֆլոնների ընտանիքում ծնվել է 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։ Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,- նշում են կենդանաբանական այգուց։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ, հայտնում են Կենդանաբանական այգուց։

Ցուցադրել ավելի
Back to top button