Ոչ պարտադիր խորհուրդներ

Ինչո՞ւ «չաշխատեց» Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ խաչմերուկի շրջանաձև երթևեկությունը

Վերջին ամիսների ընթացքում մայրաքաղաքի երթևեկության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունները հիմնականում կատարվում են, ելնելով մեքենաների հոսքի քանակից, մոտակայքում նոր շինություններ հայտնվելու դեպքում՝ երթևեկությունը կարգավորելու և ավելի հարմարավետ դարձնելու համար։

Յուրաքանչյուր փոփոխությունից առաջ անցկացվում է փորձնական փուլ, երբ մի քանի օր, շաբաթ փողոցի այս կամ այն հատվածում դիտարկումներ են իրականացվում փոփոխությունների դրական և բացասական կողմերի վերաբերյալ։

Երբեմն փոփոխություններն ավելի շատ բացասական արդյունք են տալիս և, բնականաբար, փորձնական փուլից հետո դրանք չեն ներդրվում։ Օրինակ՝ ինչպես Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհ փողոցի հատման կետում կազմակերպված շրջանաձև երթևեկությունը։ Ինչո՞ւ չարդարացվեց նման փոփոխությունը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի հիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ունի մի քանի բացատրություն։ Ըստ նրա, նախ՝ տվյալ տարածքում մեքենաները խաչմերուկին մոտենում են տարբեր արագություններով, ցավոք, հայ վարորդները զիջել այդքան էլ չեն սիրում և վերջինը՝ մի խաչմերուկից կուտակումները տեղափոխվում էին մեկ այլ՝ չափերով ավելի փոքր ու ևս ծանրաբեռնված խաչմերուկներ։

Ցուցադրել ավելի
Back to top button