Լուրեր

Ճեմուղի և հեծանվային վազքուղի՝ Արաբկիրում

Արաբկիր վարչական շրջանում իրականություն կդառնա բնակիչների համար մեծ կարևորություն ունեցող հերթական նախագիծը։ Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմին փողոց նախատեսվում է կառուցել 0,6 կմ երկարությամբ և մինչև 8 մ լայնությամբ ժամանակակից ճեմուղի, որին զուգահեռ կկառուցվի նաև 0,6 կմ երկարությամբ և 2 մ լայնությամբ հեծանվային վազքուղի։

1,2 կմ ընդհանուր երկարությամբ ճեմուղին հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա երեխաների համար առանձնացված հատվածներ և կանաչածածկ տարածքներ: Արդեն իսկ կատարվել են էսքիզային աշխատանքերը։ Կայացել է նաև նախագծման աշխատանքերի մրցույթը:

Ցուցադրել ավելի
Back to top button