Հունիսի 15-ին հաստատվել է 544 նոր դեպք, առողջացել են 243-ը: Արձանագրվել է մահվան 9 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 18033
Բուժվողներ՝ 10818
Առողջացածներ՝ 6814
Մահվան ելքեր՝ 302
Ընդհանուր թեստեր՝ 87600: