Լուրեր

70 էլեկտրական ջերմաչափ` Շիրակի մարզի նախակրթարաններին

Շիրակի մարզպետարանի, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի և Վանաձորի բնակչուհի Լիլիա Աբրահամյանի համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 70 էլեկտրական ջերմաչափ, որոնք կհատկացվեն մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախակրթարաններին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի «ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության» ծրագրի շրջանակներում է աջակցությունը տրամադրվել, որի համակարգողը Անի Մելքումյանն է:
Շիրակի մարզպետարանի անունից դեսպանատանը հանդես է եկել մարզպետի օգնական Անի Մաղաքյանը։
Շիրակի մարզպետարանն իր երախտագիտությունն է հայտնում ծրագիրն իրականացնողներին՝ անհրաժեշտ աջակցության համար:

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2619369311655604
Ցուցադրել ավելի
Back to top button