Լուրեր
Հայկական Ռոբինը՝ Forbes-ի ուշադրության կենտրոնում

Հայկական Ռոբինը հայտնվել է Ֆորբս ամսագրի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ֆեյսբուքի իր էջում։
«Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան»,- գրել է Արշակյանը։
«Ռոբինն օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- նշել է նախարարը։