Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքի իր էջում հրապարակել է ինքնամեկուսացվածների քարտեզը։
«Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»,- գրել է Թորոսյանն ու հրապարակել քարտեզը։
Այսօր Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոչ թե թաղամասերով, այլ շենքերով հրապարակել հասցեները, թե որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա։
Ավելի վաղ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր այն վարչապակ շրջանների և թաղամասերի հասցեները, որտեղ կան կորոնավիրուսով վարակվածներ։