Լուրեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 418 նոր դեպք, ապաքինվել է 1013 մարդ

Հունիսի 23-ին հաստատվել է 418 նոր դեպք, առողջացել են 1013-ը: Արձանագրվել է մահվան 12 դեպք:

Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 21006

Բուժվողներ՝ 10364

Առողջացածներ՝ 10144

Մահվան ելքեր՝ 372

Ընդհանուր թեստեր՝ 98117:

Ցուցադրել ավելի
Back to top button