ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, թե որ օրերին բուհերի ընդունելության որ քննություններն են անցկացվելու։
Ըստ նախարարի, դրանք անցկացվելու են հետևյալ հերթականությամբ․
- Հուլիսի 2 – օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն»,
- Հուլիսի 4 – «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,
- Հուլիսի 6 – «Մաթեմատիկա»,
- Հուլիսի 8 – «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։
Հարությունյանի խոսքերով՝ թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները դիմորդները կիմանան էլեկտրոնային փոստով։ Նախարարը նշել է, որ լինելու են անցագրեր, որոնք կարելի է քննական կենտրոններ ներկայացնել նաև հեռախոսով։
«Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց»,- ասել է նախարարը։
Հարությունյանի խոսքով՝ բուհական ընդունելության քննությունների կենտրոններում առավելագույնը 1 ուղեկցորդ պետք է ունենա դիմորդը։ Իսկ կենտրոնի մոտ գտնվող տարածքը, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ է լքել դիմորդին տեղ հասցնելուց հետո։ Այս ամենին, ըստ Հարությունյանի, խիստ հետևելու են ոստիկանությունը և ՏԻՄ ներկայացուցիչները։
Նախարարը կոչ է արել այդ ընթացքում խիստ պահպանել պարետատան ցուցումները և հակահամաճարակային կանոնները ու թվարկել այն դպրոցները, որտեղ անցկացվելու են քննությունները։
Մանրամասները՝ տեսանյութում: