
Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել է քննության ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
«Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել է գերազանց գնահատականը, իսկ 7 հոգին չի ստացել 18 և ավելի բարձր միավոր։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը»,- հայտնում են նախարարությունից։
Համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` Մաթեմատիկայից: