Լուրեր

Մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը․ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը կոչով դիմել է ուսուցիչներին և երեխաներին։ Նախարարը հորդորել է երեխաներին սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը, ինչպես նաև պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Դիմելով ուսուցիչներին, նախարարը խնդրել է իր կոչը փոխանցել աշակերտներին։

«Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։

Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։

Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button