Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ՝ հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը: Ձայների 42,5%-ով, Ֆրանսիայի Կանաչների կուսակցության թեկնածուն առաջատարն է:
Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է։ Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։
Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։
Ժաննան Բարսեղյանը 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության օրոք ՀՀ խորհրդարան ընտրված առաջին երեք կանանցից մեկի՝ Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է: