Էնցիկլոմեդիա

Մեդիան և քաղաքական շարժումները

Հանուն իրենց իրավունքների պաշտպանության փողոց դուրս եկած մարդկանց ընդհանրական գաղափարներից բացի մշտապես կապել է նաև մեդիան։ Վերջին երկու տասնամյակում համացանցի և սոցիալական ցանցերի դերն անգնահատելի է քաղաքացիական կարծքի ձևավորման և արտահայտման համար։ Սոցցանցերը դարձել են մոբիլիզացիայի հիմնական գործիքը։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մարդիկ ոչ միայն ինքնակազմակերպվում են, այլև վերահսկում են շարժումները, երթերը, բողոքի ցույցերը։ Զարգացման տարբեր փուլերում այս հարցում մեդիան մարդկանց տարբեր ձևերով է օգտակար եղել։ 

«Էնցիկլոմեդիայի» վերջին՝ 34-րդ էպիզոդում վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ զրուցում ենք քաղաքացիական շարժումների կայացման գործում մեդիայի դերի և դրա գրագետ օգտագործման մասին։ Էպիզոդում կլսեք նաև «Ինֆոքոմի» համահիմնադիր և խմբագիր Սևակ Մամյանին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button