Լուրեր

Այսօր մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները

Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին:

Այսօր հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը.

«Քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը:

Քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է»:

ՀՀ Վայոց ձոր մարզի միասնական քննական կենտրոնը պատրաստ է ընդունելու շրջանավարտներին, հայտնում է մարզկենտրոնի ֆեյսբուքյան էջը.

«Քննական կենտրոնում բոլոր պայմաններն ապահովված են, արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնների պահպանմամբ, քննությունները կազմակերպելու համար: Լուծված են քննասենյակներում սոցիալական հեռավորության ապահովման, դիմորդների ջերմաչափում կատարելու հարցերը: Տարածքն ապահովվված է ախտահանիչ նյութերով:
Քննության նախօրյակին շենքն ախտահանվել է, իսկ շենքից դուրս արվել են գծանշումներ: Քննության ողջ ընթացքում տարածքում կապահովվի նաև ոստիկանական ծառայություն»:

Ցուցադրել ավելի
Back to top button