Զարթուցիչ

Այսօր նշվում է մարզական լրագրողների օրը

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մարզական լրագրողի միջազգային օրը:
Իսկական մարզասերները գիտեն, թե որքան կարևոր է մարզական իրադարձությունների մասին տեղեկացված լինելը: Մարզաշխարհի նորությունները մեզ հասցնելու, տարբեր իրադարձություններն ու մրցաշարերը լուսաբանելու շատ կարևոր գործն են անում մարզական լրագրողները: Իսկ որպեսզի թե՛ տեղեկատվությունը, թե՛ մեկնաբանությունն ու լուսաբանումը անաչառ ու ամբողջական լինեն, մարզական լրագրողին ոչ միայն շատ հիմնավոր ու լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ, այլև հոգեբանի հմտություններ. չէ՞ որ սպորտում հաղթում է մեկը, պարտվում՝ շատերը: Եվ միայն հմուտ լուսաբանմամբ է հնարավոր ուրախանալ հաղթողի համար և սատարել պարտվողին՝ միաժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button