Լուրեր

Ընդունելության քնություններ․ օր 2-րդ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց, որտեղ ընթանում են ընդունելության քննությունները: 

«Բավականին կազմակերպված է ամեն ինչ, բոլորը շարքով կանգնած են` պահպանելով սոցիալական հեռավորություն»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է նախարարը, ապա այցելել քննասենյակներ: 

Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են քննություններ աշխարհագրություն /286 հոգի/, հայոց պատմություն / 1598/ և քիմիա /349/ առարկաներից:

Մայրաքաղաքում աշխարհագրություն առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի քիմիա է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն հայոց պատմություն են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի:

Ցուցադրել ավելի
Back to top button