Լուրեր

Լոռու լճի ջրաշուշանները գրանցված են Կարմիր գրքում

Սարատովկա համայնքի Պարզ Լիման լճի ջրաշուշանները գրանցված են Կարմիր գրքում: Տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի:

Ստեփանավան-Տաշիր ճանապարհին հարակից տարածքների լճերում առկա են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, մասնավորապես բոլորիս լավ ծանոթ Ջրաշուշան սպիտակ /Nymphaea alba L. / տեսակը, որն ունի կրճատվող տեսակ կարգավիճակը։

Լիման լիճն ունի հրաբխային ծագում, հետևաբար դարերի ընթացքում ընդերքում կրել է որոշակի փոփոխություններ։ Լճում գտնվող քարերը ամուր հիմքի վրա չեն, հետևաբար, դրանց վրա կանգնելը վտանգավոր է։

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի:

Ցուցադրել ավելի
Back to top button