Լուրեր

Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խափանված մարզային ալիքներն ամբողջությամբ վերականգնվել են

“Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց” ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով թվային ցանցի խափանված մարզային ալիքներն ամբողջությամբ վերականգնվել են:

Երեկ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:

Ցուցադրել ավելի
Back to top button