ՄՏԿ֊ում ներկայումս գտնվող տիեզերագնացներից մեկը՝ Իվան Վագները (Ռոսկոսմոս) ամեն շաբաթ փոքրիկ մրցույթ է անցկացնում սոցցանցերում։ Տեղադրում է աշխարհագրական որևէ օբյեկտի լուսանկար՝ տիեզերքից, հետևորդներն էլ պետք է գուշակեն՝ ինչ է կամ որ քաղաքն է։ Առաջինը ճիշտ գուշակողին Իվանը նվեր է անում՝ լուսանկարում է հաղթողի նախընտրած քաղաքը կամ այլ վայր։
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Հարությունյանը, որը տիեզերքի հետ կապված ամեն ինչով հետաքրքրվում է, գրում է, որ անցած շաբաթ մրցույթի հաղթող է դարձել՝ գուշակելով Մաչու Պիկչուն (հին քաղաք, որը գտնվում է Պերույի ներկայիս տարածքում):