Հուլիսի 11-ին հաստատվել է 489 նոր դեպք, առողջացել են 710-ը: Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 31392
Բուժվողներ՝ 11234
Առողջացածներ՝ 19419
Մահվան ելքեր՝ 559
Ընդհանուր թեստեր՝ 133104: