Զարթուցիչ

Ուսուցիչ․ օգտակար խաղ սիսիանցի դպրոցականից

«Զարթուցիչում» մենք հաճախ ենք պատմում պատանի նորարարների, նրանց ստեղծած խաղերի, հավելվածների և տեխնոլոգիաների աշխարհում ունեցած հաջողությունների մասին։ Այսօրվա մեր հերոսը 14-ամյա Հակոբ Հակոբյանն է։

Հակոբն ապրում է Սիսիանում։ Սովորում է 8-րդ դասարանում և արդեն 4 տարի է հետաքրքրվում է նորագույն տեխնոլոգիաներով։ Սիսիանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ Մասնակցել է «Ոզնի» համակարգչային մրցույթին ու Digiode-ին՝ ներկայացնելով «Ուսուցիչ» օգտակար խաղը։

Ցուցադրել ավելի
Back to top button