Լուրեր

Ի՞նչ չանել համացանցում, երբ սահմանին լարված իրավիճակ է

Կիբեռաանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի կարևոր կետ է նշել, թե ինչ չանել համացանցում, երբ սահմանին լարված իրավիճակ է։

1. Չտարածել ադրբեջանական լրատվամիջոցների նյութերը
2. Ստուգել ադրբեջանական կողմի տարածած հայկական լրատվամիջոցների հղումները
3. Զգուշանալ մեկնաբանություններից, որոնք կրում են սադրիչ, տագնապ առաջացնող բնույթ՝ դրանք արվում են թշնամու կողմից կոտրված հայկական պրոֆիլների միջոցով
4. Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած նյութերի վրա ժամանակ չծախսել մեկնաբանություններում կռվելու, վիրավորելու, ինչ-որ բաներ բացատրելու վրա: Հիշենք, որ նրանք պարզապես զոմբիացված մասսա են

Զգոն եղեք և ապատեղեկատվություն մի տարածեք։

Ցուցադրել ավելի
Back to top button