Լուրեր
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, ապաքինվել է 171 մարդ

Հուլիսի 19-ին հաստատվել է 415 նոր դեպք, առողջացել են 171-ը: Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 34877
Բուժվողներ՝ 10737
Առողջացածներ՝ 23294
Մահվան ելքեր՝ 641
Ընդհանուր թեստեր՝ 146 717: