Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա աղոթքի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի՝ համընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։
Պատարագից հետո հավատացյալներին ուղղված խոսքում Հռոմի սրբազան քահանայապետն ասել է․
«Առանձնակի ուշադրությամբ ու մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական բախումների սրացմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ հանուն ժողովուրդների բարօրության»,- ասել է Հռոմի Պապը։