Լուրեր

Վերականգնվել են Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները

Երևանի կենդանաբանական այգում վերականգնվել են Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները:

1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել է մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։

Ինչպես Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբույքն էջն է հայտնում, այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ է մնացել ամենամյա Վարդավառի մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար, տոնի առթիվ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի միջոցներով և ջանքերով վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։

Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

https://www.facebook.com/watch/yerevanzoo/
Ցուցադրել ավելի
Back to top button