Լուրեր

Երևանում ապամոնտաժվել են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդները

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութեր:

«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար:

Կենտրոն վարչական շրջանում կշարունակվեն ապամոնտաժվել առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը: Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- նշված է Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարածված գրառման մեջ, որին կից ներկայացված են նաև լուսանկարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button