Հուլիսի 27-ին հաստատվել է 73 նոր դեպք, առողջացել են 187-ը: Մահվան դեպքերը 6-ն են: Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 37 390
Բուժվողներ՝ 9793
Առողջացածներ՝ 26 665
Մահվան ելքեր՝ 711
Ընդհանուր թեստեր՝157 466: