Լուրեր

Գետափը և Արտենին ամբողջությամբ, իսկ Արագածավանը ավելի քան 70%-ով լուսավորված կլինեն

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Արագածավան համայնքի լուսավորության համակարգը:

Կառուցվող 5.1կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է Արագածավան խոշորացված համայնքի Արագածավան, Արտենի և Գետափ բնակավայրերով: Տեղադրվելու են 175 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:

Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին Գետափ և Արտենի բնակավայրերն ամբողջությամբ, իսկ Արագածավան բնակավայրը ավելի քան 70%-ով լուսավորված կլինեն:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/posts/771662213575158
Ցուցադրել ավելի
Back to top button