Հուլիսի 29-ին հաստատվել է 308 նոր դեպք, առողջացել են 467-ը: Մահվան դեպքերը 4-ն են: Պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84 (տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 37937
Բուժվողներ՝ 9165
Առողջացածներ՝ 27 824
Մահվան ելքեր՝ 723
Ընդհանուր թեստեր՝ 160 380: