Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է պարետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է։
Ավինյանը նշել է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը, ներկայում քննարկվում են ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները՝ կախված նրանից, թե ինչպիսի համաճարակային պատկեր կլինի Հայաստանում:
«Պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործունեության համար: Առաջիկայում կհրապարակենք ուղեցույց, թե համաճարակաբանական իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը՝ ինչ սահմանափակումներ և կանոններ են կիրառվելու կոնկրետ ոլորտներում: Այս պահին քննարկում ենք դեռևս սահմանափակված ոլորտները վերաբացելու հնարավորությունը:
Մասնավորապես կհրապարակենք կրթության ոլորտի՝ մանկապարտեզների, դպրոցների, բուհերի կառավարման պլանները, կհստակեցնենք՝ ինչ մոդելով կգործեն ուսումնական հաստատությունները: