Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Վագրը, որի շերտերն անհետացել էին

Մի անգամ վագր֊ մայրիկը որոշեց քաղցր կարկանդակ թխել։ Նա այնպիսի ջանասիրությամբ էր շաղում խմորը, որ ալյուրն ու շաքարափոշին բռնել էին ամբողջ խոհանոցը։
Հենց այդ պահին էլ ծնվեց փոքրիկ Բինքին։ Վագր֊ մայրիկը նայեց փոքրիկին ու զարմացավ․
Իսկ ո՞ւր են կորել քո շերտերը։ Ի՞նչ արած… Թեկուզ առանց շերտերի էլ, միեւնույն է, մենք կսիրենք քեզ։
Բայց Բինքին գիտեր, որ վագրերը պետք է շերտավոր լինեն։ Եվ նա, առանց ժամանակ կորցնելու, վազեց իր շերտերը որոնելու։
Սկզբում նա հանդիպեց մի սերժանտի։ Սերժանտի թեւքին երեք շերտ կար։
Խնդրում եմ, այդ շերտերից մեկն ինձ տուր,— աղերսեց Բինքին։
Զգա՛ստ կանգնիր, երբ զինվորականի հետ ես խոսում,— փոքրիկ վագրի վրա բղավեց սերժանտը։- Ես ավելորդ շերտեր չունեմ, որ քեզ տամ: Իսկ հիմա՝ զգա՛ստ, հեռացի՛ր:


Բինքին փախավ, ապա շարունակեց ճանապարհը եւ մի թուջե ցանկապատ տեսավ։ Մի մարդ ներկում էր այդ ցանկապատը։ Բինքին այնքան սպասեց, մինչեւ նա ավարտեց գործը, ու երբ մարդը հեռացավ, Բինքին նախ մի կողով, հետո մյուսով հպվեց ցանկապատին։ Ներկը քսվեց նրա մորթուն, եւ փոքրիկ վագրը դարձավ շերտավոր։


Բինքին վազեց դեպի տուն, որպեսզի մայրիկին ցույց տա իր շերտերը։ Բայց շատ շոգ էր, արեւը սաստիկ կիզում էր, եւ ներկը սկսեց հալվել ու ծորալ, այնպես, որ քիչ անց Բինքիի վրա դարձյալ ոչ մի շերտ չմնաց։
Այդ պահին էլ նա հանդիպեց զեբրին, որին, ի դեպ, հայերեն ասում են՝վագրաձի։ Բինքին զարմանքից քարացավ․ «ինչքա՜ն շատ շերտեր կան զեբրի մեջքին»։
Եվ դա շատ անարդար բան էր։
Բինքին նստեց ու սկսեց աղիողորմ լաց լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button