Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Պարոն Գնելն ու կատուները

Պարոն Գնելը շատ էր սիրում աշխատանքից վերադնալուց ու ճաշելուց հետո նստել իր հին բազկաթոռին, կողքը դնել թեյով բաժակն ու մուրաբայով թեյ խմելով հեռուստացուց դիտել: Անկեղծ ասած, նա ուրիշ անելիք էլ չուներ երեկոները և մինչև քնելը միշտ հեռսւտացույց էր դիտում: Բայց զարմանալի բան՝ նրա հեռուստացույցը ամբողջ ժամանակ կատուներ էր ցուցադրում, տարբեր գույնի, չափի ու տարիքի կատուներ, որոնք ալարկոտ լիզում էին իրենց թաթերն ու բեղերը, հոտոտում էին օդը, նայում էին երկնքով թռչող թռչուններին, հորանջում ու մեկ-մեկ էլ, շատ հազվադեպ՝ կռվում իրար հետֆշշացնելով միմյանց վրա ու նորից խաղաղվում էին:
-Տարօրինակ ա, շատ տարօրինակ,- ինքն իրեն խոսում էր պարոն Գնելը,- ուրիշ հեռուստացույցներ ինչ ասես ցուցադրում են՝ նորություններ, մուլտֆիլմեր, կինոներ, համերգներ…իսկ իմ հեռուստացույցը, փաստորեն, միայն կատուներ ա ցույց տալիս: Սա երևի հեռուստացույց էլ չի, այլ՝ կատվացույց…

Պարոն Գնելը պտտում էր ալիքները, անջատում ու կրկին միացնում էր հեռուստացույցը, անգամ փոխում էր դրա տեղը սենյակում, բայց ապարդյուն՝ էկրանին անփոփոխ կերպով միայն կատուներ էին: Եվ պարոն Գնելը ճարահատյալ գնում էր քնելու՝ այդպես էլ ուրիշ ոչինչ չդիտելով, բացի կատուներից:
Մի օր էլ, համբերությունը կորցնելով, նա որոշեց բարձրանալ շենքի կտուրն ու ստուգել ալեհավաքը․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button